Աղոթարան

Աղոթարան
09.10.2020 | 00:03

Փորձության այս ցուրտ առավոտներին,
Հրե ծածկոցդ թող հանդա՜րտ իջնի
Մեր հողի վրա,
ՈՒ հոգիները բալասանելով,
Օգնի, որ նորեն
Կարենանք լիզել վերքերը մեր բաց,
Ապաշխարության լուռ համբերանքով,
Դեպ Քեզ հասնելու այդ դժվար ժամին:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 6416

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ